14.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
|
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հերթական աշխատանքային շրջայցն է իրականացրել պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներում։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը եղել է Մեծավան բնակավայրում՝ տեղում ծանոթանալու «Մեծավան բնակավայրի Խամփերյանց փողոցի տուֆ քարով սալարկման աշխատանքներ» ծրագրի ընթացքին և ավարտական փուլին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 106 միլիոն ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումն է 26.5 միլիոն դրամ (25%), իսկ պետության մասնաբաժինը՝ 79.5 միլիոն դրամ։ Էդգար Արշակյանը համայնքի առաջին տեղակալ Նորյար Բաղդասարյանի և Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, դիտարկել ընթացիկ աշխատանքները, ...
Մանրամասն |
|
13.10.25
ՏԱՇԻՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՀՈԱԿ-Ը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ և ԽՃԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Տաշիրի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ը շարունակում է համայնքի ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Այսօր հարթեցման և խճապատման աշխատանքներ են իրականացվել Մեծավան և Ձյունաշող բնակավայրերում։ Աշխատանքների նպատակը ճանապարհների անցանելիության և բնակիչների երթևեկության պայմանների բարելավումն է։ ➡️ Բարեկարգման գործընթացը շարունակական է և կընդգրի նաև համայնքի մյուս բնակավայրերը։ #Տաշիր #Բարեկարգում #Համայնք #Ճանապարհաշինություն
|
|
11.10.25
ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐԸ
|
Տաշիրի քաղաքի օրն ավելի գեղեցկացավ փոքրիկ տաշիրցու ` Ադանայի ծննդով։ Ադանան ծնվել էր հոկտեմբերի 10-ին` Տաշիր ԲԿ-ում ։ Տաշիրի համայնքապետարանի աշխտակիցները այցելեցին բժկական կենտրոն և շնորհավորեցին երջանիկ մայրիկին։ Փոքրի'կ տաշիրցի, սիրել'ի Ադանա, մաղթում ենք քեզ առողջություն , խաղաղ մանկություն, անսահման սեր ու երջանկությամբ լեցուն կյանք։ Թող յուրաքանչյուր նոր օր քո կյանքում լինի լույսի, ժպիտի և հույսի սկիզբ։ Բարով մեծանաս և ծնողներիդ հպարտանալու բազում առիթներ տաս, դառնաս մեր քաղաքին և հայրենիքին պիտանի մարդ։
|
|
11.10.25
ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԳՐԵՐ
|
Տաշիր քաղաքի օրվա առթիվ համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը և սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Ասյա Հարությունյանը Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի անունից շնորհակալագրեր հանձնեցին համայնքի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և այլ ոլորտներում մեծ ներդրում և ավանդ ունեցած տաշիրցիներին ։Մեկ դարից ավել պատմություն ունեցող մեր քաղաքը աշխարհին ներկայանում է որպես զարգացող, ժամանակին համահունչ քայլող երիտասարդ քաղաք և այդ ամենը շնորհիվ մեր համաքաղաքացիների, ովքեր ապրում և արարում են` Տաշիրը ավելի լավը դարձնելու գիտակցումով, ովքեր հոգատար ծնողի և պատասխանատու ընկերոջ նման սիրում են մեր քաղաքը։Շնորհակալ ենք ձեր ...
Մանրամասն |
|
11.10.25
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
|
Ամփոփվեցին «Տաշիրն իմ աչքերով » լուսանկարչական մրցույթի արդյունքները ։ «Տաշիրն իմ աչքերով » լուսանկարչական մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր լուսանկարել Տաշիրն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ և լուսանկարները ուղարկել Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստին։ Մրցույթի լուսանկարները քվերկության էին դրվել ֆեյսբուքի օգտատերերի շրջանում և քվերակության արդյունքում հաղթող էր ճանաչվել ամենաշատ հավանումների արժանացած Կարինե Պողոսյանի լուսանկարը։ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը Տաշիրի օրվան նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ պարգևատրեց հաղթող մասնակցին և հանձնեց նվեր ու շնորհակալագիր։
|
|
11.10.25
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏԱՇԻՐԻ 181-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԶԱԼԻ ՄՐՑԱՇԱՐ
|
Տաշիրի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Տաշիրի 181-ամյակին նվիրված ֆուտզալի մրցաշար։Մրցաշարին մասնակցեցին Տաշիրի «Տաշիր»և «Տաշիր 2», Ստեփանավանի « Օլիմպիկ » և«Ստեփանավան սիթի» թիմերը։Հանդիպան մրցավարը Տաշիրի մանկապատանեկան մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչ Նորայր Ռաֆելյանն էր։Մրցաշարին ներկա էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՖՖ Լոռու մարզի ներկայացուցիչ Դանիել Սիմոնյանը, Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր և այլ պաշտոնատար անձինք ։Մրցաշարը անցավ բարձր մարզական ոգով և թեժ պայքարի մթնոլորտում։Անբասիր խաղով և թիմային համերաշխությամբ աչքի ընկած Տաշիրի «Տաշիր» թիմը դարձավ մրցաշարի հաղթող։ Հաղթող թիմին Տաշիր ...
Մանրամասն |
|
11.10.25
Դասական երաժշտության երեկո ` նվիրված Տաշիրի 181-ամյակին
|
2025 թվականի հոկտեմբերի 10-ին Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ տոնական դասական երաժշտության համերգ, որը նվիրված էր Տաշիր քաղաքի հիմնադրման 181-ամյակին։Մշակութային այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվել էր Տաշիրի համայնքապետարանի և «Մեր ապագա» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ։Երեկոն համախմբել էր համայնքի արվեստասեր բնակիչներին՝ հնարավորություն տալով վայելելու հայ և աշխարհահռչակ կոմպոզիտորների անմահ ստեղծագործությունները։ Համերգին մասնակցում էին երիտասարդ օպերային երգիչներ, որոնց բարձր կատարողական վարպետությունը և արտիստիզմը տպավորիչ մթնոլորտ էին ստեղծել դահլիճում։Նրանց կատարմամբ հնչեցին մի շարք դասական ստեղծագործություններ՝Ե. Աբրահամյանի «Ես հիշում եմ աչքերը քո»,Լ. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |