28.10.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 28-ից Տաշիր համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերում իրականացվելու է մկնանման կրծողների դեմ արդյունավետ քիմիական պայքար «Բրոմեդ» տեսակի մկնասպան թունանյութով, «Բրոմադիոլոն» ակտիվ նյութ պարունակող բույսերի պաշտպանության միջոցով: Թունավորված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը:
|
|
17.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ԱԿՏԻՎ ՑԻԿԼՈՆԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ և 17-ԻՆ, 17-Ի ԼՈՒՅՍ 18-Ի ԳԻՇԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐևՆԵՐ և ԱՄՊՐՈՊ։ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-19-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՆՎԱԶԻ, ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ՝ ՄՈՏ 6-9 ԱՍՏԻՃԱՆՈՎ։ ՀՈՐԴԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17 - 18 - ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՏԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՋՐԻ ԵԼՔԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԵԾԱՑՈՒՄ:
|
|
17.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ
|
‼️Հագելի´ բնակիչներ, Գետերի հուներ տարատեսակ թափոններ լցնելը, կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական ու կենցաղային աղբ թափելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ջրի աղտոտումը վնասում է էկոհամակարգին, խախտում է կենսաբանական հավասարակշռությունը, խաթարում ջրի որակը և նպաստում գետերի վարարումներին: Պահպանելով գետերի մաքրությունը ՝ մենք պաշտպանում ենք բնությունը և ստեղծում հարմարավետ միջավայր ապագա սերունդների համար: Մի եղեք անտարբեր🚯🚮
|
|
08.10.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
🕕Հոկտեմբերի 15-ին ժամը`12:00, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում⤵️ ☑️ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում կունենան խոշոր տնտեսվարողների հետ: ☑️Նպատակն է լուսաբանել մի շարք պետական աջակցության ծրագրեր: ☑️Սիրով հրավիրում ենք բոլոր տնտեսվարողներին և շահագրգիռ անձանց
|
|
07.10.24
‼️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
|
Հայտնում ենք, որ Տաշիրի համայնքապետարանի և «Պեգաս-2020» ՍՊԸ-ի մեջև կնքվել է պայմանագիր, ըստ որի մատուցվելու են թափառող կենդանիների ստերիլիզացման/ամլացման ծառայություններ (թափառող կենդանիների թվաքանակի նվազեցում):Ծառայությունը իրենից ներկայացնում է թափառող կենդանիների բռնում, զննում, ստերիլիզացում/ամլացում, համարակալում և բաց թողնում:Կարևոր է⤵️❗️պատասխանատու մոտեցում ցուցաբերել ընտանի կենդանիներին պահելու հարցում: 🐈🦮Նրանք, ովքեր նախընտրում են չօգտվել նման ծառայություններից, պետք է հաշվի առնեն, որ դա լրացուցիչ ջանքեր է պահանջում իրենց ընտանի կենդանիների խնամքի և պատասխանատվության համար: Խնդրում ենք բոլորին⤵️❗️կենդանիներին պահել իրենց տարածքներում, որպեսզի նրանք խոչընդոտ չստեղծեն ...
Մանրամասն |
|
04.10.24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին, ՀՀ լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու նստավայրում ( ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր Վ. Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասինՀայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը աճուրդով ...
Մանրամասն |
|
03.10.24
«Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային պայմանագրի ստորագրումը` Տաշիր համայնքի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջև
|
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Տաշիր համայնք էր այցելել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան պատվիրակությունը՝ Դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտակայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Դեսպանատան Առաջին Քարտուղար Կոննայի Միյուկին և Դեսպանատան Դրամաշնորհների Խորհրդատու Արգիշտի Զուրաբյանը։Պատվիրակության ք. Տաշիր այցի նպատակն էր <<Մարդկային անվտանգության ծրագրերի>> դրամաշնորհային պայմանագրի ստորագրումը։Տաշիր համայնքը ներկայացրել է <<Տաշիր համայնքի <<Սևաբերդի>> (Հովդարա) ջրամատակարարման համակարգի վերակառուցում>> ծրագիրը, որի շահառուներն են հանդիսանում Տաշիր համայնքի 11 բնակավայր։Դեսպանին բարձր մակարդակով ընդունեց Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմը։ Ներկա էին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |