Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-074-0117-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Գոհար Գևորգի Մովսիսյանի  (անձնագիր՝ AT0418002, տրված 16.03.2020թ.) դիմումը (մուտք՝ 19/04/2024-ին, ՔԴ-447-24),  Տաշիրի համայնքապետարանի կողմից 02 ապրիլի 2024 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի իրավունքի ժառանգության (գրանցամատյան՝ 1215) վկայագիրը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով,  նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,272116 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1986-1999թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Օրենքի ուժով ճանաչել Գոհար Գևորգի, Համլետ Պարգևի և Մելիք Պարգևի Մովսիսյանների  ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ  Մեծավան 06-074-0117-0024 կադաստրային ծածկագրում գտնվող 0,272116 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Գոհար Գևորգի, Համլետ Պարգևի և Մելիք Պարգևի Մովսիսյանների  ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ  Մեծավան 06-074-0117-0024 կադաստրային ծածկագրում գտնվող 0,272116 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի  վրա գտնվող բոլոր  շինությունների նկատմամբ, բացի 67,76 քմ մակերեսով անասնաշենքից  համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝661e9455-5408-40b4-8342-57ae9f70e0d5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner