2023թվականի հունլիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնք ի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցան «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ--ի կողմից ներկայացված հայտի հիման վրա ՀՀ Լոռու մարզի Մեծավանի երկրորդային քվարցիտների հանքավայրում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին փուլ/:
Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավար Է. Արշակյանը, «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Թումոյանը, ընկերության բնապահպանական խորհրդատու Զ․Զուռնաչյանը և համայնքի բնակիչներ:
Ելույթ ունեցան
ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավար Է․Արշակյանը նշեց, որ համայնքում իրականացնում են «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ--ի կողմից ներկայացված հայտի հիման վրա ՀՀ Լոռու մարզի Մեծավանի երկրորդային քվարցիտների հանքավայրում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ 1-ին հանրային քննարկումները: Համայնքը պատշաճ ծանուցված է, ամեն ինչ նորմայի սահմաններում է: Այնուհետև Է. Արշակյանը խոսքը փոխանցեց Ընկերության տնօրեն Ա. Թումոյանին, ով ընկերության գործունեությունը և նշեց, որ ընկերությունըօգտակարհանածոյիադյունահանմանդեպքումկպահպանիբնապահպանականբոլոր բոլորնորմերը, ինչպեսնաևկստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրիսոցիալ – տնտեսականզարգացմանոլորտում
Ընկերության բնապահպանական խորհրդատու Զ․Զուռնաչյանը, նշեց որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի բոլոր հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2 փուլով՝ 4 հանրային քննարկումների իրականացմամբ: Այս հանրային քննարկումը նվիրված է ընկերության մտադրություններին և համայնքի նախնական համաձայնության դեպքում «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲ ընկերությունը կսկսի նախագծային աշխատանքները ։
Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը։
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն և նախնական համաձայնություն տալ «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ - ի կողմից ներկայացված Մեծավանի երկրորդային քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքներին:
Կից ներկայացվում է մասնակիցների ցանկը` 1 թերթ: