Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշումով, հիմք ընդունելով Տաշիրի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի26-ի թիվ 9 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վանզանգվածի 5-րդփողոց, թիվ 2 հասցեում գտնվող 1585.1 քմ (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0015-0001) բնակավայրերինպատակային նշանակության այլհողերհողամասը 1255500 (մեկմիլիոներկուհարյուրհիսունհինգհազարհինգհարյուր) ՀՀ դրամով օտարել 2024 թվականի ապրիլի26-ի Տաշիրի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված ՎլադիմիրԻսրաելիԳևորգյանին:
2. Վլադիմիր Իսրաելի Գևորգյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Վլադիմիր Իսրաելի Գևորգյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: