Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2024 թ.

ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/06) ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

19․02․2024-ին «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը», ի դեմս համայնքի ղեկավար է․ Արշակյանի (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից և «ԼԵԳԵՆԴԱՐ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վ․ Ավագյանի (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, կնքել են Տաշիր համայնքի գիշերային ցանցի շահագործման սպասարկման ծառայությունների մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/06) պայմանագիր, որի համաձայն՝ կատարողը ստանձնել է Տաշիր համայնքի գիշերային լուսավորության ցանցի շահագործման սպասարկման ծառայությունների մատուցման պարտավորությունը։

Պայմանագրի կնքումից հետո «ԼԵԳԵՆԴԱՐ» ՍՊԸ-ն թույլ է տվել իր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների էական խախտում․մասնավորապես՝ պայմանագրով սահմանված ժամկետում չի իրականացրել սպասարկման ծառայությունները։

2․ Որոշման ընդունման համար հիմք հանդիսացող փաստերը․

Պահմանագրի 1․2-րդ կետի համաձայն՝ ծառայությունը մատուցվում է պայամանգրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան․

Տաշիր համայնքի գիշերային լուսավորության ցանցի շահագործման սպասարկման ծառայություններ

Անհրաժեշտ է իրականացնել փողոցների, այգիների և զբոսայգիների փչացած, վնասված լուսատուների և լամպերի փոխարինում նորերով, վնասված մալուխների փոխարինում: Վթարված լուսատուների, լամպերի, ավտոմատ ապահովիչների, մալուխների, ճոպանների վերանորոգում կամ փոխարինում սահմանված ժամկետներում (փոքր վթարների դեպքում մինչև 1-2 օրացուցային օր, խոշոր վթարների դեպքում մինչև 7 օրացուցային օր):

Ծառայություն մատուցողը պետք է ունենա փողոցային լուսավորության ցանցի սպասարկման աշխատանքների կատարման համար ավտոաշտարակ, երկարաձգվող, պտտվող օդային հարթակով։ Բարձրացման բարձրությունը առնվազն 9մ:

Ծառայություն մատուցողը պետք է ունենա համապատասխան մասնագետներ /էլեկտրիկ, վարորդ և բանվոր/ լուսավորության ցանցի սպասարկման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև պետք է ապահովի առնվազն մեկ կոնտակտային անձի առկայություն, որը հասանելի կլինի յուրաքանչյուր օրացույցային օր` շուրջօրյա:

Փոխարինման ենթակա լուսատուները, էլեկտրական լամպերը, լուսարձակները, մալուխները, ավտոմատ ապահովիչները և այլ անհրաժեշտ նյութերը տրամադրում է Պատվիրատուն:

Ծառայության մատուցումը կատարողը պետք է իրականացնի Տաշիր համայնքի բոլոր բնակավայրերում:

Պայմանագրի 2․1․3-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագրը։

Կատարողի կողմից պայմանագիրը էականորեն խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N1 հավելվածով սահմանցված պահանջներին,

բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարնի կողմից 20․03․2024-ին «ԼԵԳԵՆԴԱՐ» ՍՊԸ-ին տեղեկացվել է լուսավորության ցանցի փոքր խափանումների առկայության մասին Տաշիր, Կաթնառատ, Պրիվոլնոյե, Մեդովկա, Ձորամուտ, Մեծավան և Արծնի բնակավայրերում։

27․03․2023-ին Տաշիր համայնքի Պրիվոլնոյե, Արծնի և Կաթնառատ բնակավայրերի վարչական ղեկավարների շրջայցի արդյունքում պարզվել է, որ լուսավորության ցանցի խափանումները նշված բնակավայրերում վերացված չեն։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝

Միակողմանի լուծել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան և «ԼԵԳԵՆԴԱՐ» ՍՊԸ-ի միջև  19․02․2024-ին կնքված  Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի գիշերային լուսավորության ցանցի շահագործման սպասարկման ծառայությունների մատուցման գնման պայմանագիրը(N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/06)։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նաիրա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner