Այսօր: Երկուշաբթի, 6 Ապրիլի 2020թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.20 ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N27 ՈՐՈՇՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ,

Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշումով սահմանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ` մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը` ժամը 23:59:
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք՝ խստագույնս սահմանափակել բնակարանից դուրս գալը և
բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։Վստահ ենք՝ համընդհանուր
պայքարի շնորհիվ կկարողանաք հաղթահարել կորոնավիրուսի արագ տարածումը։

Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշմանը կարող եք ծանոթանալ ստորև հղումով
https://www.gov.am/files/docs/3985.pdf

25.03.20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ տաշիրցիներ,

այսօր՝ ժամը 23:59-ից Պարետի 2020 թվականի մարտի 24-ի « Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ» N 16 որոշումով Հայաստանում գործում են Արտակարգ դրության ավելի խստացված կանոններ․ ուժի մեջ են մտել ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հորդորում ենք տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, պահպանել սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսանալ` վարակի տարածումը կանխելու նպատակով:

25.03.20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի տաշիրցիներ, 

ի կատարումն Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման պահանջների` Տաշիրի համայնքապետարանն մինչև ապրիլի 1-ը անցնում է սահմանափակված ռեժիմով աշխատանքի: Համայնքապետարանը  իր գործունեությունը իրականացնելու է հեռավար` առցանց եղանակով: Անհեատաձգելի հարցերի դեպքում կարող եք այցելել Տաշիրլ համայնքապետարանի պաշտոնական կայք` tashircity.am կամ զանգահարել 0254-2-21-68 հեռախոսահամարով:

25.03.20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝ 1)     Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության ... Մանրամասն
21.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Կարևորելով Տաշիր համայնքի բնակչության անվտանգությունը՝ այսօր Տաշիրի համայնքապետարանի ենթակայությամբ քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկի աշխատակիցների կողմից իրականացվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցոռումներ։ Ախտահանվել են համայնքի վարչական շենքերը և Տաշիր քաղաքի Ջահուկյան, Գետափնյա և Երևանյան փողոցների բազմաբնակարան շենքնեի շքամուտքերը և աստիճանավանդակները։ Կանխարգելման միջոցառումները շարունակվելու են նաև հաջորդ օրերին և ընդգրկելու են Տաշիր համայնքի ողջ տարածքը։

 

21.03.20 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

  Երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին համայնքի տարեց բնակիչների շփումը սահմանափակելու նպատակով՝  Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցները օգնում են աջակցության կարիք ունեցողներին։ Նրանք սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր են բաժանել համայնքի տարեց բնակիչներին։

20.03.20 ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Ի կատարումն  Հայաստանի Հանրապետության պարետ պարոն  Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝   ավելորդ կուտակումներից խուսափելու համար   հորդորում ենք չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ  և համայնքապետարաններ։  Տեղեկացնում ենք   ձեզ  քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների www.e-request.am  միասնական հարթակի մասին, որի միջոցով պատասխանները կտրամադրեն  էլեկտրոնային եղանակով՝

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու նիստ
Տաշիր համայնքի ավագանու 15.01.2020 հերթական նիստ
ավագանու արթահերթ նիստ 30.01.2020
ավագանու հերթական նիստ 21.02.2020
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 12.09.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 23.09.2019
Ավագանու նիստ 14.10.2019
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 25.12.2019
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Ավագանու նիստ 19.12.2019
ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 26․12․2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

(0254) 2-22-41

tashir.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner