17.05.24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 1-3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ»» ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից 4808 աշակերտ է մասնակցել՝ հանրապետության 481 դպրոցից:Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ...
Մանրամասն |
|
16.05.24
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 23-ին, ժամը 14:30-ին, Տաշիրհամայնքի Միխայլովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ.Միխայլովկա, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք, շենք 102) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական արտագնա նիստ՝ հետևյալ օրակարգով. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 2 .Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու մասին 3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համյանքի սեփականությանը պատկանող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին ...
Մանրամասն |
|
10.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ից Տաշիր համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերում իրականացվելու է մկնանման կրծողների դեմ արդյունավետ քիմիական պայքար «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի մկնասպան թունանյութով, «Բրոմադիոլոն» ակտիվ նյութ պարունակող բույսերի պաշտպանության միջոցով:
Թունավորված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։
|
|
06.05.24
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ “ EMPOWERING WOMEN ON YEAS ARMENIA” ԽՈՐԱԳՐՈՎ
|
Տաշիրի համայնքապետարանի աջակցությամբ մշակույթի կենտրոնում մայիսի 4-ին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն Եվրոպայի երիտասարդ դեսպաններ նախաձեռնության շրջանակներում համայնքի երիտասարդների համար անցկացրեց սեմինար-քննարկում “Empowering women on YEAs Armenia” խորագրով։ Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց վեր հանել իրենց հետաքրքրղ հարցերը և համապատասխան մասնագետների կողմից ստանալ պատասխաներ։ Կինը հիմնասյունն է հանդիսանում ինչպես ընտանիքի, այնպես էլ համայնքի և պետության։ Նա մշտապես պետք է լինի իրազեկ, գրագետ, նախաձեռնող և ուժեղ։
|
|
03.05.24
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Թումանյանի ստեղծագործությունները դարձել են երգեր, Ֆիլմեր, մուլտֆիլմեր և օպերաներ, իսկ ,,Հորովել,, երգի-պարի անսամբլի կողմից բեմադրված պարային կատարումները վայելեցինք Տաշիրի մշակույթի կենտրոնում, որոնք հանդիսատեսին տեղափոխեցին թումայանական աշխարհ։ Նմանատիպ միջոցառումների շարունակականությունը կօգնի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել ազգասիրություն և հայկականը պահպանելու բարձր գիտակցում
|
|
27.04.24
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՈւԹՅՈւՆ Է. ՍԻՐՈւՄ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԴ` ՈւԺԵՂԱՑՐՈւ ՊԵՏՈւԹՅՈւՆԴ
|
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այսօր քաղաքացու օրվա առթիվ Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համայնքի բնակավայրերի շուրջ 120 երիտասարդների և սամբոյի աշխարհի հնգակի գավաթակիր , միջազգային կարգի սպորտի վարպետ Գագիկ Ղազարյանի հանդիպում-քննարկում «Հայրենիքը պետություն է․Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»բանախոսության խորագրով։ Քննարկումը անցավ շատ բաց, անկեղծ, պարզ մթնոլորտում։ Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց մտքերով և առաջարկություններով կիսվել Գագիկ Ղազարյանի հետ, ով իր փորձառությունն ու պատկերացումները փոխանցեց երիտասարդներին։ ...
Մանրամասն |
|
23.04.24
Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
|
Հարգելի՛ տաշիրցիներ Տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ : Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |