Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սյուզաննա Սոլոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/04/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/05/2017
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ     (ծածկագիր` 2.3-1):

Գլխավոր մասնագետը ֆինանսական բաժնի պետի  հանձնարարությամբ`

-         մշակում է համայնքապետարանի առջև դրված գործառություններից բխող իրավական ակտերի նախագծերը,ծրագրային փաստաթղթերը և նյութերը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ.

-         իրականացնում է քաղաքացիների դիմում–բողոքների քննարկումը` օրենքով սահմանված կարգով և արդյունքները ներկայացնում է ֆինանսական բաժնի պետին.

-         նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

-         մասնակցում է ՏԻՄ-երի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին, հանդես է գալիս առաջարկություններով, զեկույցներով, հաշվետվություններով.

-         վարում է շինությունների, փոխադրամիջոցների հարկման բազան, իրականացնում է հարկերի գանձման աշխատանքներ.

-          իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի գլխավոր մասնագետը ունի այլ իրավունքներ ու պարտականություններ` համաձայն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) բարձրագույն կրթություն, համայնքային  ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ,կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութը տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին»,«Հաշվապահական հաշվառման մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

    Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Տաշիրի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր ժամը 09:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը, պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Տաշիրի համայնքապետարանի  աշխատակազմ (ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94, II-րդ  հարկ,  սենյակ N 205, հեռ.`0254-2-29-31) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչություն    (1-ին հարկ, հեռ.՝ 0-322-2-21-04)։

Բոլորը
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հարցազրույց
Տաշիր համայնքի ավագանու 26.02.2021թ հերթական նիստ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք  Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Տաշիր համայնքի ավագանու 09.07.2021 հերթական նիստ
Առցանց դիմում համայնքապետարան
Տաշիրի համայնքի ղեկավարի ամանորյա ուղերձը
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.01.2021
ավագանու արտահերթ նիստ 23.07.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.07.2020
ավագանու արտահերթ նիստ 05.06.2020
23.06.2020 Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ
ավագանու հերթական նիստ 10.04.2020
համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.04.2020
համայնքի ավագանու նիստ 21.02.2020
ավագանու հերթական նիստ 30.01.2020
ավագանու հերթական նիստ  15.01.2020
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 14.10.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 10.12.2020
Ավագանու նիստ 26․12․2017
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 12.09.2019
Հանրային լսում
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 23.09.2019
Ավագանու նիստ 14.10.2019
Ավագանու նիստ 19.12.2019
ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 25.12.2019
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.09.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner