ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, ք. Տաշիր, 06-008-0467-0161 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.974 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 24350 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, ք. Տաշիր, 06-008-0467-0162 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.968 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 24200 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, ք. Տաշիր, 06-008-0467-0097 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.474 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 11850 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, ք. Տաշիր, 06-008-0467-0104 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.492 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 12300 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, գ.Մեծավան, 06-074-0203-0094 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, 42.53207 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 1 064 000 դրամ մեկնարկային գնով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2024 թվականի ապրիլի 08-ին՝ ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 %-ի չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի գյուղատնտեսության, հողօգտագործման և բնապահպանության բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն թվականի ապրիլի 22-ին, ժամը 11:30:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:
Տաշիրի համայնքապետարան