Նպատակ | ՀՀ Լոռու Մարզի Տաշիր քաղաքում կա 40 բազմաբնակարան շենք, 1160 բնակարան: Վերջին տարիներին Տաշիրի համայնքապետարանը սեփական և սուբվենցիոն միջոցներով վերանորոգել է մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ և շքամուտքեր, սակայն բնակարանների ջեռուցման և էներգախնայողություն ապահովելը հնարավոր է միայն լրջագույն ներդրումների դեպքում: Սույն ծրագրով նախատեսվում է Տաշիր համայնքի Անի բնակելի զանգվածի թիվ 1 և թիվ 2 շենքերի, Անի բնակելի զանգվածի թիվ 3 շենքի 3-րդ մասնաշենքը և թիվ 2 շենքի 2-րդ ու 3-րդ մասնաշենքերի տանիքների վերանորոգումև ամբողջական ջերմաարդյունավետության ու էներգախնայողության կիրառմամբ, ինչպես նաև Ջահուկյան18, Ջահուկյան 15, Երևանյան 14, Երևանյան 17բ, Էրեբունի 17ա, Երևանյան 9, Էրեբունի 6 բազմաբնակարան շենքերի մասնակի նկուղների և շքամուտքերի վերանորոգում էներգախնայողության կիրառման միջոցով: |