Հիմք ընդունելով քաղաքացի Ազատ Հովհաննեսի Կարապետյանի (անձնագիր՝ AU0552669, տրված՝ 16.12.2021թ.) դիմումը (մուտք՝ 12/05/2023-ին, ՔԴ-506-23),հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գյուղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 12-ի N2 որոշումից 2023 թվականի մայիսի 18-ին տրված քաղվածքը, «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շենք շինութունների հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն, որ օրիանական հատկացված 0,107060 հա հողամասը և կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` շենք շինութունները չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1980-1986թթ.-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրենքի ուժով ճանաչել Ազատ Հովհաննեսի, Քնարիկ Ամլիկոսի, Արմեն Ազատի, Նարինե Ազատի Կարապետյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0066-0030 կադաստրային ծածկագրում գտնվող 0,107060 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Ազատ Հովհաննեսի, Քնարիկ Ամլիկոսի, Արմեն Ազատի, Նարինե Ազատի Կարապետյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0066-0030 կադաստրային ծածկագրով 0,107060 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։