Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



31 հունվարի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ պարիսպԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումովև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34,2-րդ և 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի 9 դեկտեմբերի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 1-ինենթակետով, 50-րդ և 51-րդև 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թվականիհունվարի 5-ի 14-Ն որոշովև հիմքընդունելով«Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2022TGDYLD ծածկագիրը, և այն, որ Տաշիր քաղաքի 06-008-0115-0015 կադաստրային ծածկագրով 0.00247 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և կառուցված է 1985 թվականին՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

. Լոռու մարզի Տաշիր քաղաքի 06-008-0115-0015 համայնքին պատկանող 0․00247 հա հողամասի վրա քաղաքացի Արմեն Սարգսի Խանաղյանի կողմից ինքնակամ կառուցված 21.9 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։

2. Համայնքային սեփականություն հանդիսացող 21.9 քմ մակերեսով ավտոտնակը համարել օրինական՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Արտյոմ Սաքանյան» ԱՁ կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Արմեն Սարգսի Խանաղյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 19564 (տասնինը հազար հինգ հարյուր վաթսունչորս ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 22515 (քսաներկու հազար հինգ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ։

5. Անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Գետափնյա փողոց, թիվ 53/5 (փոստային դասիչ՝ 2101) ավտոտնակ։
6. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner