Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 20 -ի առաջին նստաշրջանի արտահերթ նիստի օրակարգը`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի 31-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին:
3. «Տաշիր կոմունալ տնտեսություն և բարեկարգում » համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
5. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
6. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
7. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա, Մեղվահովիտ և Կրուգլայա-Շիշկա բնակավայրերի ճանապարհների, վերանորոգում՝ սալարկմամբ» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
8. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրերի գազաֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
9. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին: 10. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր, Սարատովկա և Պետրովկա բնակավայրերում սպորտային և մանկական խաղահրապարակների և Տաշիր բնակավայրում հավերժության պուրակի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
10.« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին
11.«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր, Սարատովկա և Պետրովկա բնակավայրերում սպորտային և մանկական խաղահրապարակների և Տաշիր բնակավայրում հավերժության պուրակի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին