|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2023 թվականի N 61-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌԱԴԻԿԻ»-ԻՆ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» 2023 թվականի հունվարի 25-ի N04 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 -րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»N 30-Ն որոշումով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ` 1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 151 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» հայտը բավարարել և նրան տալ 2023 թվականի համար հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվություն: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|