Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 հունվարի 2023 թվականի N 1

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ և ՋԵՐՄԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ», « ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ», «ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՏՈՎԿԱ , ՄԵՂՎԱՀՈՎԻՏ և ԿՌՈՒԳԼԱՅԱ-ՇԻՇԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ՍԱԼԱՐԿՄԱՄԲ» « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵ և ԱՊԱՎԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵԳՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ, ԿՐՈՒԳԼԱՅԱ ՇԻՇԿԱ, ԿԱԹՆԱՌԱՏ, ՊՐԻՎՈԼՆՈՅԵ և ՄԻԽԱՅԼՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ, ՍԱՐԱՏՈՎԿԱ և ՊԵՏՐՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ և ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ և ՏԱՇԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույն թվականի հունվարի 17-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համյնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում», « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման ծրագիր», « Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով» , « Տաշիր համայնքի Սարատովկա , Մեղվահովիտ և Կռուգլայա-Շիշկա բնակավայրերի ճանապարհների, վերանորոգում՝ սալարկմամբ» « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրեգրի գազաֆիկացում», « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում Տաշիր համայնքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի պետի պաշտոնակատար Հայարփի Կիրակոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի կողմից նշանակված ներկայացուցիչ, համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը: Նորյար Բաղդասարյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկուման քարտուղարին և հայտնեց, որ որոշումների նախագիծերը և որոշումները ընդունելու մասին հիմնավորումները, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Նախագծերի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետի պաշտոնակատար Հայարփի Կիրակոսյանը ներկայացրեց նախագերիի համառոտ նկարագիրը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկությունները չներկայացրեցին::



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner