Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94
(0254) 2-22-41 tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2024
 թվականի   N 582-Ա

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0261-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 08-Ի ԹԻՎ 2-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով քաղաքացի Օթարի Լևոնի Բաղդասարյանի (անձնագիր՝ AT0440394, տրված 26.08.2019թ.) դիմումը (մուտք՝ 17/05/2024-ին, ՔԴ-512-24),  գույքային թերթը տրված՝ 20,12,1979թ-ին, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով,  նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,105000 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և 1975-1991թթ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1․Օրենքի ուժով ճանաչել Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0261-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0,105000 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0261-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0,105000 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 08-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 13-րդ թաղամաս, Բաղրամյան (Կրուպսկայա) փողոց, թիվ 7 հասցեում գտնվող տնատիրության և կից հողամասի նկատմամբ Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 2-Ա որոշումը:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

2024թ. մայիսի 23 

ք.Տաշիր                                  

treatment of gonorrhea and chlamydia site signs of std in women
how to terminate a pregnancy open pill for pregnancy termination