 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94 (0254) 2-22-41 tashirhamayn@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 581-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ալեքսան Ավետիսի, Եպրաքսիա Երվանդի, Արարատ Ալեքսանի, Արմեն Ալեքսանի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 15052024-06-0055 տրված 15.05.2024թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 16․05.2024թ.-ի Թիվ ՔԴ-508-24,)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Ալեքսան Ավետիսի, Եպրաքսիա Երվանդի, Արարատ Ալեքսանի, Արմեն Ալեքսանի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0265-0148 կադաստրային ծածկագրով 0,5 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՐՇԱԿՅԱՆ
2024թ. մայիսի 23
ք.Տաշիր
treatment of gonorrhea and chlamydia
site signs of std in women
how to terminate a pregnancy
open pill for pregnancy termination