Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94
(0254) 2-22-41 tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2024
 թվականի   N 884-Ա

ԲԵԳԼԱՐ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Բեգլար Ղարիբյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի  կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 31-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝   06-077-0126-0018,06-077-0020-0011, 06-077-0136-0015, 06-077-0142-0020 և 06-077-0114-0017 ծածկագրերով, 6․444 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են  Բեգլար Ղարիբյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2018-2020 թվականների համար կազմում է  147․920  (հարյուր քառասունյոթ  հազար ինը հարյուր քսան)  ՀՀ դրամ,որից 109․320  (հարյուր ինը հազար երեք հարյուր քսան ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 38․600 ( երեսունութ հազար վեց հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2023 թվականների համար  կազմում է  128․423 (հարյուր քսանութ  հազար չորս հարյուր քսաներեք ) ՀՀ դրամ, որից 106․352  (հարյուր վեց հազար երեք հարյուր հիսուներկու ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 22․071 ( քսաներկու հազար յոթանասունմեկ ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

2024 թվականի հուլիսի 31-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 14-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել  Բեգլար Ղարիբյանը  (հիմք՝ փոստային անդորրագիր 08․08․2024) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված  Բեգլար Ղարիբյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝


1.Բեգլար Ղարիբյանից  հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել  276․343 (երկու հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․

 147․920  (հարյուր քառասունյոթ  հազար ինը հարյուր քսան)   ՀՀ դրամ՝  որպես  06-077-0126-0018,06-077-0020-0011, 06-077-0136-0015, 06-077-0142-0020 և 06-077-0114-0017 ծածկագրերով, 6․444 հա  ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ, որից 109․320  (հարյուր ինը հազար երեք հարյուր քսան ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 38․600 ( երեսունութ հազար վեց հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

 128․423 (հարյուր քսանութ  հազար չորս հարյուր քսաներեք ) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ, որից 106․352  (հարյուր վեց հազար երեք հարյուր հիսուներկու ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 22․071 ( քսաներկու հազար յոթանասունմեկ ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275086032 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002047 հաշվեհամարին։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

2024թ. օգոստոսի 14 

ք.Տաշիր                                  

treatment of gonorrhea and chlamydia site signs of std in women
how to terminate a pregnancy open pill for pregnancy termination