Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94
(0254) 2-22-41 tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2024
 թվականի   N 580-Ա

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Վյաչեսլավ Վարդանյանը , հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի մայիսի 07-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-092-0009-0037,06-092-0118-0055,06-092-0009-0050,06-092-0118-0058 և 06-092-0121-0072  կադասրային ծածկագրերով, 5․741  հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են  Վյաչեսլավ Վարդանյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 401․073 (չորս հարյուր մեկ հազար յոթանասուներեք)  ՀՀ դրամ,որից  265․049 (երկու հարյուր վաթսունհինգ  հազար քառասունինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 136․024  (հարյուր երեսունվեց հազար  քսանչորս) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2023 թվականների համար  կազմում է  37․843  (երեսունյոթ հազար ութ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ։

2024 թվականի մայիսի 07-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի մայիսի 23-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Վյաչեսլավ Վարդանյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 16․05․2024) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված  Վյաչեսլավ Վարդանյանի  բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝


1. Վյաչեսլավ Վարդանյանիցհօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել  438․916 (չորս հարյուր երեսունութ հազար ինը հարյուր տասնվեց) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․

401․073 (չորս հարյուր մեկ հազար յոթանասուներեք)  Հ  ՀՀ դրամ՝ որպես 06-092-0009-0037,06-092-0118-0055,06-092-0009-0050,06-092-0118-0058 և 06-092-0121-0072  կադասրային ծածկագրերով, 5․741  հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ, որից  265․049 (երկու հարյուր վաթսունհինգ  հազար քառասունինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 136․024  (հարյուր երեսունվեց հազար  քսանչորս)  ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

   37․843  (երեսունյոթ հազար ութ հարյուր քառասուներեք)   ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 07․05․2024 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275100023 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275001981 հաշվեհամարին։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

2024թ. մայիսի 23 

ք.Տաշիր                                  

treatment of gonorrhea and chlamydia site signs of std in women
how to terminate a pregnancy open pill for pregnancy termination