"Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի "Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին>> N1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2024 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա "ՌԱՖ ՕՋԱԽ>> ՍՊԸ-ի և "Օ Փիեռ Գրուպ" Ունիվերսալ>> ՍՊԸ կոնսորցիումի կողմից Կաթնառատ բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 23-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Մովսիսյանին (հեռ՝ 093451086, katnarat.hamainq@mail.ru)