Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ՀՀ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա « ԱՍինտար» ՍՊԸ-ի կողմից«Ձորագետ-4 » փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Ձորագետ-4 » փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ 2023 թվականի հունվարի 11-ից հունվարի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա, «Ձորագետ-4 » փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
Սկիզբը՝ 2023 թվականի հունվարի 11 , ավարտ՝ հունվարի 26 :