2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 11:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 377/2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 512,4քմ (ծածկագիր՝ 06-008-0277-0037) այլ հողամասը 406000 ( չորս հարյուր վեց հազար ) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 377/3 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 800 քմ (ծածկագիր՝ 06-008-0277-0049) այլ հողամասը 635000 (վեց հարյուր երսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 207/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 138,95 քմ (ծածկագիր՝ 06-008-0206-0064) այլ հողամասը 110500 (հարյուր տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկայինգնով:
Լոտ 4 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, թիվ 116/9 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 40 քմ (ծածկագիր՝ 06-008-0209-0001) բնակելի կառուցապատում հողամասը 31680 ( երեսունմեկ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 5 - Տաշիր համայնք, գ. Նորաշեն, Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 108/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 1076.7 քմ (ծածկագիր՝ 06-082-0017-0009 հասարակական կառուցապատման հողամասը 229240 ( երկու հարյուր քսանինը հազար երկու հարյուր քառասուն ) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրանց օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, հարում են հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթԵրը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 21-ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օ
րերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկածժամանակահատվածի):Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը՝ 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով: