Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 8-ից նոյեմբերի 23-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում: