|
13.11.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 14:30-ին , Տաշիր համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 30) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր հասցեները անվանակոչելու մասին, 2. «Երեմյան ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավելացման և ֆերմայի վերազինման աշխատանքներին համաձայնություն տալու մասին, 3. ...
Մանրամասն |
|
|
12.11.26
ՋՐԱՏԱՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Տաշիր քաղաքի Վ. Սարգսյան փողոցում Տաշիրի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվել են ջրատարի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է ջրատար համակարգը՝ ապահովելով ջրի անխոչընդոտ հոսքը և նպաստելով ենթակառուցվածքների պատշաճ շահագործմանը։ Համայնքային ենթակառուցվածքների բարելավման և բնակավայրերի բարեկարգմանն ուղղված աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
|
|
|
12.11.26
ԿԱՅԱՑԱՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԼԻԳԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
|
Կայացավ 2026 թվականի «Դպրոցականնեի վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը ։Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի առաջին ՝ համայնքային փուլին մասնակցեցին մեր համայնքի հանրակրթական դպրոցների թիմերը ։ Հաղթող ճանաչվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Մեդովկայի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ թիմը ։ Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։ Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական ...
Մանրամասն |
|
|
11.11.26
ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԱՇԻՐԻ «ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՋՐԱՏԱՐԻ ՄԱՔՐՄԱՆ և ԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Աշխատանքների շրջանակներում մաքրվել է ջրատարը՝ հեռացնելով կուտակված հողը, տիղմը, բուսականությունը և ջրի բնական հոսքը խոչընդոտող այլ նյութերը։ 🚜Իրականացված աշխատանքների նպատակն է վերականգնել ջրատարի բնականոն և անխափան գործունեությունը, ապահովել ջրի ազատ հոսքը և նվազեցնել հնարավոր խցանումների ու ջրի կուտակումների առաջացման ռիսկերը։ 🚜Նմանատիպ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն բնակավայրի ենթակառուցվածքների պահպանման, դրանց արդյունավետ շահագործման և հնարավոր խնդիրների կանխարգելման համար։ 🏗️Համայնքում շարունակվում են բնակավայրերի բարեկարգման, մաքրման և ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված աշխատանքները՝ բնակիչների համար առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով։
|
|
|
10.11.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
🎙️Հարգելի՛ բնակիչներ,«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվականկենտրոն և «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» ՀԿ-ներիհամատեղ ձեռնարկությունը «RESILAND - Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներիծրագրի» Բաղադրիչ 3-ի շրջանակներում 2026 թ. նոյեմբերին Լոռու մարզի 29բնակավայրերում կազմակերպում է անվճար դասընթացներ բնակիչների համար՝ հետևյալչորս ուղղություններով՝📊• տեղական արտադրանքի իրացում և փոքր բիզնեսի հիմունքներ,🏞️• էկոտուրիզմ և հյուրատնային ծառայություններ,🐝• մեղվաբուծություն,🍄🟫• վայրի պտուղների, հատապտուղների, սնկերի և դեղաբույսերի կայուն հավաք և վերամշակում։Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն ...
Մանրամասն |
|
|
05.11.26
ՀԱՅՏԱՐԱՐՔՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՐԳԵԼԻ’ ԲՆԱԿԻՉՆԵՐ,Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 25-ը Տաշիր համայնքի Մեծավան, Նորաշեն, Ձորամուտ և Մեդովկա բնակավայրերի տարածքներում կիրականացվեն կրծողների (մկների և նմանատիպ վնասատուների) դեմ պայքարի միջոցառումներ։🧪 Աշխատանքների ընթացքում կօգտագործվեն միայն թույլատրելի և անվտանգ ագրոտեխնիկական ու կենսաբանական միջոցներ` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։Կիրառվելու է «բրոդիֆակում» ազդող նյութով «Բրոդիֆան» առևտրային անվանմամբ թունանյութ: ⚠️ Թունավորված տարածքներում արգելվում է կենդանիների արածեցումը: Խնդրում ենք լինել զգույշ և խուսափել միջոցառումների ընթացքում նշված տարածքներում գտնվելուց։Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության ...
Մանրամասն |
|
|
05.11.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԱՊԱՎԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
|
Տաշիր համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Արծնի և Ապավեն բնակավայրերում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակավայրերին առնչվող կարևորագույն հարցերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել բնակիչների առաջարկություններին և համայնքային կյանքի բարելավմանն ուղղված հետագա անելիքներին։ Նման հանդիպումները կարևոր հարթակ են բնակիչների հետ անմիջական երկխոսության, խնդիրներին տեղում ծանոթանալու և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ #Տաշիր #Ապավեն #Արծնի
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |