Ընտանիք կազմելու համար բավական է սիրել, իսկ պահպանման համար պետք է սովորել համբերել, դիմանալ ու ներել»։
Մայր Թերեզա
Մայիսի 15-ին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին համայնքում բնակվող հարգարժան Հակոբյանների ընտանիք։ Ժիրայր Հակոբյանն իր կնոջ՝ տիկին Էմմայի հետ, տարիներ շարունակ ապրելով Տաշիր համայնքում, ստեղծել է օրինակելի ընտանիք, կարողացել է իր աշխատանքային գործունեությամբ, վարքով և հեղինակությամբ կրթել սերունդներ, դաստիարակել զավակներ և իր շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը։