23.04.24
Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱԳԵՑՎԱՑՈՒԹՅԱՆ
|
Հարգելի՛ տաշիրցիներ Տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ : Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի ...
Մանրամասն |
|
19.04.24
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 14:30-ին, Տաշիրհամայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ. Մեծավան, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 2 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական արտագնա նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, Ընդերքօգտագործման իրավունք ունեցող 2.«Քարալեռե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելու մասին, 3.Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, դյուցազնագրքի և գինեսի բազմակի ռեկորդակիր, ...
Մանրամասն |
|
12.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ին ին, ժամը 14:30-ին, Տաշիրիհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին, 2. «Տիրամայր Հայաստանիե դաստիարակության կենտրոնին նյութական օգնություն տրամադրելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու մասին, 4. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին
|
|
09.04.24
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Կնոջն է տրված և վստահված ամենամեծ շնորհը՝ մեկ այլ մարդու կյանք պարգևելը և իզուր չէ ասված «Աստված չկարողացավ ամենուր լինել, դրա համար երկիր ուղարկեց մայրերին» Տաշիր համայնքում կանանց նվիրված միամսյակն ամփոփվեց Տաշիրի մշակույթի կենտրոնի բեմում՝ Ալլա Լևոնյանի մենահամերգով։ Տաշիր համայնքի պարային համույթները իրենց շքեղությամբ երեկոն դարձրեցին ավելի տոնական և իրենց հրաշալի կատարումներով շնորհավորեցին բոլոր մայրիկներին, քույրիկներին և տատիկներին։ Սիրելի՛ մայրեր, ևս մեկ անգամ շնորհավուրմ ենք, մաղթելով խաղաղություն կանացի հմայք, թովչանք և հարատև ժպիտներ։
|
|
01.04.24
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՇԻՐՈՒՄ
|
Այս տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը։ Քրիստոսի մատնությունը, չարչարանքը, խաչելիությունը տխրություն է ներշնչում, բայց Տիրոջ Հարությունը բոլոր տխրությունները վերացնում է և փոխում է ուրախության։ Սուրբ Զատիկի տոնն էլ ավելի գեղեցկացրեցին «Մարաթուկ» համույթը իր ազգային ծիսական երգերով ու պարերով, Տաշիր համայնքի մանկապարտեզների և դպրոցների սաները, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով, ստեղծագործական մտքով օրը դարձրեցին ավելի գունեղ և լուսավոր։
|
|
01.04.24
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇՔԸ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻՆ
|
Աստվածային բարություն, գեղեցկություն և սեր կա սաների մեջ, ինչն արտահայտվում է իրենց երգի, խաղի, պարի և ներկայացումների մեջ։ Սիրելի՛ փոքրիկներ Աստծո կողմից օրհնված լինեք։ Հավատով, սիրով, աշխատանքով պահպանենք մեր ազգային ավանդույթներն ու արժեքները։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս
|
|
30.03.24
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։
|
Մեր համայնքի հարգելի' բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ քրիստոնեական ամենապայծառ և կարևոր տոներից մեկի ՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, որը հիշեցնում է մեզ մեր մերձավորների հանդեպ սիրո, կարեկցանքի և բարության կարևորության մասին։ Այս օրը մենք ամրապնդում ենք մեր հոգևոր կապերը և շեշտը դնում ընտանիքի, ավանդույթների և կրոնական արժեքների վրա: Թող Աստծո օրհնությունն ու պաշտպանությունը մեր երկրից և ժողովրդից մշտապես անպակաս լինեն։ Թող այս օրը ձեզ շատ ուրախություն, լույս և ոգեշնչում բերի բարի գործերի համար: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Հարգանքով, Էդգար Արշակյան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |