Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 և 76, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբեր 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշումով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի արոտավայրերի և խոտհարքերի օգտագործման համար վճարի չափը սահմանելու մասին» N 87-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող 06-053-0126-0068 կադաստրային ծածկագրով 2․99435 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի խոտհարքը վարձակալությամբ տրամադրել Ռոզա Նիկոլի Սուքիասյանին:
2. Ռոզա Նիկոլի Սուքիասյանի հետ կնքել խոտհարքի վարձակալության պայմանագիր 3 տարի ժամկետով, տարեկան 20.960(քսան հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ վարձավճարով։