Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 27-ի «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 25/2, թիվ 4, 1-ին թաղամասի Երևանյան փողոցի թիվ 25/8, Կիրովի փողոց թաղամաս թիվ 1 հասցեներում գտնվող Գևորգ Վաչիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը և շինությունները որպես մեկ գույքային միավոր միավորելու, հողամասերի և շինությունների գործառնական նշանակությունները փոխելու և փոստային հասցե տրամադրելու մասին» N786-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 5-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) 18.0 քմ մակերեսով անասնաշենքի գործառնական նշանակությունը՝ որպես ավտոտեխսպասարկման կետ»,
« 3) 22,5 քմ մակերեսով մառանի գործառնական նշանակությունը՝ որպես ավտոտեխսպասարկման կետ»
« 4) 17,5 քմ մակերեսով ամառային խոհանոցի գործառնական նշանակությունը՝ վերանորոգման կետ»:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 27-ի «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 25/2, թիվ 4, 1-ին թաղամասի Երևանյան փողոցի թիվ 25/8, Կիրովի փողոց թաղամաս թիվ 1 հասցեներում գտնվող Գևորգ Վաչիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը և շինությունները որպես մեկ գույքային միավոր միավորելու, հողամասերի և շինությունների գործառնական նշանակությունները փոխելու և փոստային հասցե տրամադրելու մասին» N786-Ա որոշման 5-րդ կետը լրացնել նոր հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) 20,8 քմ մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունը՝ որպես ավտոտեխսպասարկման կետ»