Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վալերիկ Արտուշի, Մայրամ Սերգեյի, Ինգա Վալերիկի, Արտյոմ Վալերիկի, Ալիկ Վալերիկի Ավետիսյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1820185 տրված 16․06․2003թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 24․11.2023-ի Թիվ ՔԴ-1343-23)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Վալերիկ Արտուշի, Մայրամ Սերգեյի, Ինգա Վալերիկի, Արտյոմ Վալերիկի, Ալիկ Վալերիկի Ավետիսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-039-0162-0096 կադաստրային ծածկագրով 0,069 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: