Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ հոդվածով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման 13-րդ կետը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի բյուջետայն հիմնարկենրի աշխատակիցների թվքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն NN 1,2,3 հավելվածների: 2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում սահմանել լրավճար նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկային հիմքի տասնհինգապատիկի չափով: 3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ենթակայությամբ բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 15-ի N12–Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N9-Ա որոշումը: 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ Լոռու մարզի Մեծավանի «Մշակույթի կենտրոն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N58-Ա որոշումը: 4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |