Ղեկավարվելով Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ ) կետով և հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության Լոռ ու մարզի Տաշիր համայնքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավան համայնքի իրավահաջորդն է՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Մեծավան համայնքի «Գույների աշխարհ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոխել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Գույների աշխարհ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Գույների աշխարհ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ ՝ համաձայն հավելվածի |