Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 և 76, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբեր 28-ի <<Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին >> թիվ 1477-Ն որոշումով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 15 <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի արոտավայերի և խոտհարքերի օգտագործման համար վճարի չափը սահմանելու մասին>> N 87-Ն որոշումը՝
1. Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող 06-008-0394-0088 ծածկագրով 2 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարքը վարձակալությամբ տրմադրել Մուրազ Հասնիի Քալաշևին :
2. Մուրազ Հասնիի Քալաշևի հետ կնքել խոտհարքի վարձակալության պայմանագիր 3 տարի ժամկետով, տարեկան 13680 (տասերեք հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ վարձավճարով:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: