Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» 2023 թվականի հունվարի 25-ի N04 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45 -րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»N 30-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 151 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» հայտը բավարարել և նրան տալ 2023 թվականի համար հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: