Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 530-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2024 թվականի N 530-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 03․05․2024-ի  N ՔՏՄ/19․01/11528-24 գրության համաձայն  ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնքի,Գոգավան տանող, Մ-3  ավտոճանապարհի հարևանությամբ  իրականացվող գազատարի անցկացման  շինարարական աշխատանքների վերաբերյալ գրությունը, Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի աշխատակցների կողմից 2023 թվականի մայիսի «14»-ին կազմած  1/1  արձանագրությունը և կից նյութերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219․1-րդ,  247-րդ հոդվածի 1-ին մասով 251-րդ , 279-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 50-րդ հոդվածի   և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերով ՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.   «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից սեփականության իրավունքով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին  պատկանող հողամասի վրա  շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստի պատճառով   Հայասատանի Հանրապետության վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված  վարչական վարույթը կարճել։ 
2. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: 
3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner