2024 թվականի օգոստոսի 05-ին ժամը՝ 11:30, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնքի, ք. Տաշիր, դպրոցականների փողոց, շ. 10, բն.40 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով, կազմակերպիչ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, դպրոցականների փողոց, շ. 10, բն.40 հասցեում գտնվող բնակարան, բնակարանի մակերեսը՝ 63,1 քմ, սենյակների քանակը՝ 2, վկայական N 1687837, մեկնարկային գինը՝ 2700000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար):
Բնակարանի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են
ա) հայտ,
բ) աճուրդի մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 31-ը:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը՝ 2000 դրամ. քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 % չափով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31, 2-34-06 հեռախոսահամարներով: