«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024թ. ապրիլի 18-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի նախաձեռնած Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի (հարավ-արևելյան տեղամաս) արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վեաբերյալ (4-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում (www.env.am), «ՇՄԱՓԿ» ՊՈԱԿ-ում, (հասցե՝ ք․Երևան Բուզանդի 1/3, հեռ․ 011220218), ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում: