Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի «Գույների աշխարհ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Մեծավան, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 38) տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
Մրցույթը կկայանա 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցեն՝ ք.Տաշիր,
Վ.Սարգսյան94):
Դիմումներն ընդունվում են Տաշիրի համայնքապետարանում ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից;
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 27- ը, ժամը՝ 18:00-ն:
Տնօրենը՝
1) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) կազմում և համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, որոնց համար հիմք են Կառավարության որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.
3) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.
4) իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Տնօրենը պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
Տնօրենի հիմնական աշխատավարձը կազմում է 140000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3 x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական
6)հավաստագիր
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն`
1) բարձրագույն կրթություն.
2) «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը.
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2)ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3)ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի «Գույների աշխարհ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Մրցույթն անցկացվում է 1 փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթի համար դիմած անձը մրցույթին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթուղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք, Տաշիր, Վ.Սարգսյան 94,հեռ.՝ 0254-2-2168, 0254-22-41)։