10.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ից Տաշիր համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերում իրականացվելու է մկնանման կրծողների դեմ արդյունավետ քիմիական պայքար «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի մկնասպան թունանյութով, «Բրոմադիոլոն» ակտիվ նյութ պարունակող բույսերի պաշտպանության միջոցով:
Թունավորված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։
|
|
06.05.24
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ “ EMPOWERING WOMEN ON YEAS ARMENIA” ԽՈՐԱԳՐՈՎ
|
Տաշիրի համայնքապետարանի աջակցությամբ մշակույթի կենտրոնում մայիսի 4-ին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն Եվրոպայի երիտասարդ դեսպաններ նախաձեռնության շրջանակներում համայնքի երիտասարդների համար անցկացրեց սեմինար-քննարկում “Empowering women on YEAs Armenia” խորագրով։ Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց վեր հանել իրենց հետաքրքրղ հարցերը և համապատասխան մասնագետների կողմից ստանալ պատասխաներ։ Կինը հիմնասյունն է հանդիսանում ինչպես ընտանիքի, այնպես էլ համայնքի և պետության։ Նա մշտապես պետք է լինի իրազեկ, գրագետ, նախաձեռնող և ուժեղ։
|
|
03.05.24
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Թումանյանի ստեղծագործությունները դարձել են երգեր, Ֆիլմեր, մուլտֆիլմեր և օպերաներ, իսկ ,,Հորովել,, երգի-պարի անսամբլի կողմից բեմադրված պարային կատարումները վայելեցինք Տաշիրի մշակույթի կենտրոնում, որոնք հանդիսատեսին տեղափոխեցին թումայանական աշխարհ։ Նմանատիպ միջոցառումների շարունակականությունը կօգնի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել ազգասիրություն և հայկականը պահպանելու բարձր գիտակցում
|
|
27.04.24
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՈւԹՅՈւՆ Է. ՍԻՐՈւՄ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԴ` ՈւԺԵՂԱՑՐՈւ ՊԵՏՈւԹՅՈւՆԴ
|
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այսօր քաղաքացու օրվա առթիվ Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համայնքի բնակավայրերի շուրջ 120 երիտասարդների և սամբոյի աշխարհի հնգակի գավաթակիր , միջազգային կարգի սպորտի վարպետ Գագիկ Ղազարյանի հանդիպում-քննարկում «Հայրենիքը պետություն է․Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»բանախոսության խորագրով։ Քննարկումը անցավ շատ բաց, անկեղծ, պարզ մթնոլորտում։ Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց մտքերով և առաջարկություններով կիսվել Գագիկ Ղազարյանի հետ, ով իր փորձառությունն ու պատկերացումները փոխանցեց երիտասարդներին։ ...
Մանրամասն |
|
23.04.24
Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
|
Հարգելի՛ տաշիրցիներ Տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ : Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի ...
Մանրամասն |
|
19.04.24
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 14:30-ին, Տաշիրհամայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ. Մեծավան, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 2 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական արտագնա նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, Ընդերքօգտագործման իրավունք ունեցող 2.«Քարալեռե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելու մասին, 3.Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, դյուցազնագրքի և գինեսի բազմակի ռեկորդակիր, ...
Մանրամասն |
|
12.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ին ին, ժամը 14:30-ին, Տաշիրիհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին, 2. «Տիրամայր Հայաստանիե դաստիարակության կենտրոնին նյութական օգնություն տրամադրելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու մասին, 4. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |