ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական և ջրային նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 04-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, գ. Սարատովկա, 06-099-0218-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 6.54242 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 25 տարի ժամկետով, 44800 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, գ. Դաշտադեմ, 06-032-0106-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 0,13 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 2000 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գ. Դաշտադեմ, 06-032-0102-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 1.63 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 24500 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, գ. Պաղաղբյուր, 06-090-0106-0004 կադաստրային ծածկագրով ջրային/ջրային, 5.99796 հա, առողջարարական և այլ պահանջների գործունեություն իրականացնելու նպատակով 3 տարի ժամկետով, 42000 դրամ մեկնարկային գնով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2024 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 %-ի չափով: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի գյուղատնտեսության, հողօգտագործման և բնապահպանության բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն թվականի հունիսի 13-ին, ժամը 11:30-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:
Տաշիրի համայնքապետարան