Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2022 թվականի N 27-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈԻՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N10-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով

Տաշիր համայնքի ավագանին որոշում է 

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
3․Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` հաստատելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը :
4․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների քանակը, հասիքացուցակը,պաշտոնային դրույքաչափերհաստատելու մասին» N 10-Ա որոշումը։
5. Սույն որոշման 1-ը և 2-րդ կետով հաստատված Հավելված 2-ի «Համայնքային ծառայության պաշտոններ» բաժինը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -16

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ

ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՏՈՄԵՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՊՈՂՈՍՅԱՆ ՋՈՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.00 Կբ) Հավելված1
(19.10 Կբ) Հավելված 2
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner