Ղեկավարվելով «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ն հրամանի հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի կազմում միավորված համայնքների համայնքային կառավարչական հիմնարկների և բյուջետային հիմնարկների գործունեության դադարեցմամբ պայմանավորված
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն հավելվածի: |